Էրդողանը մեղադրանք է ներկայացրել իրեն մեղադրած ընդդիմադիր գործչի դեմ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջե Թայիփ Էրդողանը դատական գործ է հարուցել ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Գյորսել Թեքինի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընի կողմից դատարանին ներկայացրած մեղադրական դիմումի մեջ նշվում է, որ Թեքինը 2016 թվականի հունվարի 15-ին մեղադրել է նախագահին «արդարադատության համակարգի վրա ազդելու, մաֆիայի առաջնորդի միջոցով ակադեմիկոսներին սպառնալու» մեջ: Փաստաբանի համոզմամբ` նման մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, ուստի զրպարտության համար Թեքինը պետք է մեղավոր ճանաչվի Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



