Բորելը դիմել է ԵՄ երկրներին՝ խնդրելով զինամթերք փնտրել Ուկրաինայի համար
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո կրկին դիմել է ԵՄ երկրներին՝ խնդրելով հնարավորություններ փնտրել՝ Ուկրաինայի զինված ուժերի համար լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր և զինամթերք մատակարարելու համար։ Այս մասին նա գրել է X ցանցում։
Նա պարզաբանել է, որ Կուլեբայի հետ կրկին քննարկել է Ուկրաինային ռազմական աջակցությունը մեծացնելու Եվրամիության ջանքերը։
«Ես դիմում եմ ԵՄ անդամ երկրներին՝ որոշելու, թե ինչ տեխնիկա է անհրաժեշտ Ուկրաինային»,- ասել է Բորելը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ապրիլի 22-ին ԵՄ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը «անհրաժեշտ է գնալ կոնկրետ պարտավորությունների և գործողությունների», քանի որ Ուկրաինան «չի կարող սպասել»։