Yerevan, 14.February.2026,
00
:
00
BREAKING


Շառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովի

SOCIETY

Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ
նվագախմբի համագործակցությամբ աշխարհահռչակ շանսոնյե, մեծանուն հայ Շառլ Ազնավուրի լավագույն
ստեղծագործությունները շուտով հնարավոր կլինի լսել նաև սիմֆոնիկ կատարմամբ։


Շառլ Ազնավուրի հայտնի ու սիրված ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ
նվագախումբը կներկայացնի աշխարհում գործող ամենահին՝ շուրջ 126 տարվա պատմություն ունեցող
ձայնագրման ընկերության՝ աշխարհահռչակ «Դոյչե Գրամաֆոնի» պիտակով և եզակի ալբոմով՝ նվիրված
Ազնավուրի 100-ամյա հոբելյանին։


 Ազնավուրի մշակութային ժառանգությունը աշխարհին նորովի և յուրովի ներկայացնելու միջազգային
նշանակություն ունեցող նախագիծը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ
ֆինանսավորվել է Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից
ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է «Հայաստան»
համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին։


«Հայաստանում մեկնարկել է մեծանուն հայի՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ
միջոցառումների շարք, և այդ շարքում շատ կարևոր միջոցառում կա։ Այդ միջոցառումը Շառլ Ազնավուրի
ստեղծագործությունների նորովի ներկայացումն է՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։


Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ակբա բանկի Visa Բարերար բոլոր քարտապաններին, ովքեր
անուղղակիորեն մասնակցում են նման նախագծերի ֆինանսավորմանը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր
գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։


«Ազնավուրը 1992 թվականից մինչև իր մահը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի անդամ։ Այս ծրագիրը միայն երաժշտություն չէ, այն հավելյալ արժեք է ստեղծում.
մենք հայտվում ենք երաժշտական բարձր տեղում, և այս ալբոմը բոլոր հնարավոր միջոցներով կտարածվի ամբողջ
աշխարհում»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։


«Մեծագույն պատասխանատվություն և պատիվ է «Դոյչե Գրամաֆոնում» ներկայացնել հայ
կոմպոզիտոր Շառլ Ազնավուրին։ Սա մեծ ձեռքբերում է մեր արվեստի ու Ազնավուրի ժառանգության համար,
որովհետև ներկայացնում ենք արտիստ, որով հպարտ ենք։ Շառլ Ազնավուրը հայ է, կոմպոզիտոր-հեղինակ, որը
մոտիվացրել է սերունդներ։ Այս նախագիծը միավորեց մարդկանց, որոնք գաղափարակից էին։ Շնորհակալ եմ
«Հայաստան» համահայկական հիմնադրամին ու Ակբա բանկին, որոնք շատ սեղմ ժամկետներում կանգնեցին
նախաձեռնության կողքին, մենք դրա կարիքը շատ ունեինք և այս նախագծով կունենանք միջազգային որակի
պրոդուկտ»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր
դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, ալբոմը հասանելի կդառնա երաժշտական բոլոր
հարթակներում՝ դառնալով յուրահատուկ նվեր աշխարհի համար։


Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են միջազգային արտիստներ։ Նախագծի
մենակատարը ֆրանսիացի հայտնի թավջութակահարուհի Կամիլ Թոման է, ով իր թովիչ կատարումներով
սիմֆոնիկ նվագախմբի հետ ստեղծագործություններին փոխանցել է ազնավուրյան էներգետիկան։ Ձայնագրման աշխատանքներին հրավիրյալ արտիստներից է նաև Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունին։


Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive