Ռուսաստանը կրկին հարձակվել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 12-ին ռուսական զորքերը նոր ավիահարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ռուսական զորքերը Ղրիմից արձակել են «Շահեդ-131/136» տիպի 17 գրոհային անօդաչու թռչող սարք և Դոնբասից՝ X-59 կառավարվող ինքնաթիռի հրթիռ:
Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 16 անօդաչու թռչող սարք է խոցել երկրի օդային տարածքում, գրում է dw.com-ը:
Ուկրաինայի հարավային պաշտպանության ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ ռուսական հարձակումների թիրախը կրկին Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքն է։ ՀՕՊ աշխատանքը շարունակվել է մոտ հինգ ժամ։ Կրիվոյ Ռոգում խոցված անօդաչու թռչող սարքերից մեկի բեկորների ընկելու հետևանքով հրդեհ է բռնկվել էներգետիկ օբյեկտում։