36 կգ ոսկու ու մի քանի մլրդ դրամի հափշտակության գործով կասկածյալներից մեկը հայտնաբերվել է, գտնվել է գողոնի մի մասը (լուսանկարներ)
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ ապրիլի 13-ին, իրավապահները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել ու վնասազերծել են օրերս հանրապետությունը ցնցած 36 կգ ոսկյա ձուլակտորների և խոշոր չափի գումարն ավազակային հարձակմամբ հափշտակող կասկածյալներից մի քանիսին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ գողոնի մի մասը «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևանից տեղափոխում են։
Իրականացվել է հատուկ օպերացիա, ինչից հետո Արարատի վարչական տարածքում ոստիկանների ու պարեկների տեսադաշտում է հայտնվել կասկածելի «Mercedes Vito»-ն, որի բեռնախցիկում հայտնաբերվել է գողացված ոսկյա ձուլակտորներից 2-ը և գումարի մի մասը։
Հաղորդվում է, որ նշված վայրից 2 հոգի բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։