Ռուսաստանը պահանջել է տվյալներ «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ, ԱՄՆ-ը հանձնել է դրանք. Թրեյսի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Միացյալ Նահանգները շարունակել է տեղեկություններ փոխանակել ռուսական հետախուզական ծառայությունների հետ:
Այս մասին ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Նրա խոսքով, անվտանգության համար կարևոր տեղեկատվությունը տրամադրվում է «ուղիղ խնդրանքով», չնայած երկու երկրների միջև առկա հակասություններին։
«Միացյալ Նահանգները կարծում է, որ Ռուսաստանի քաղաքացիներն իրավունք ունեն ապրելու ապահով և արժանապատիվ»,- ասել է Թրեյսին:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան միջազգային կազմակերպության Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը հույսը դնում է Արևմուտքի համագործակցության վրա՝ Crocus City Hall-ում ահաբեկչության պատվիրատուներին պատասխանատվության ենթարկելու հարցում: