Տոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակը
CULTUREՊաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այցելել է Մաշտոցյան Մատենադարան: Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։
ՀՀ խորհրդարանի նախագահի, ԿԳՄՍ նախարարի և Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ Ղազախստանի նախագահը շրջայց է կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանն ու նորաբաց օտարալեզու ձեռագրերի ցուցադրությանը:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի քանդակագործ էդուարդ Ղազարյանի «Տուն օդապարիկը» բրոնզե ձուլածո քանդակը: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Ղազախստանի Նախագահին է նվիրել հայատառ ղփչաղերեն ձեռագրի նմանահանությունը՝ անգլերեն ներածությամբ եզակի հրատարակություն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



