Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, ի պատասխան Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրետակոծության, Իսրայելի տարածքին վերջերս հասցված հարվածի ֆոնին սպառնացել է «ցավոտ պատասխան տալ» Իսլամական Հանրապետության շահերին դեմ ուղղված ցանկացած գործողություններին, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
«Ագրեսորին պատժելու օպերացիան հաջողությամբ իրականացվել է, այժմ մենք հաստատակամորեն հայտարարում ենք, որ Իրանի շահերի դեմ նույնիսկ ամենաչնչին գործողությունը անպայման կհանդիպի սարսափելի, լայնածավալ և ցավոտ պատասխանի»,- ասել է նա Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում։ Զրույցի մասին հաղորդագրություն է հրապարակվել նրա վարչակազմի կայքում։
Իրանի նախագահը կարծիք է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և համաշխարհային կազմակերպությունը «չկատարեցին իրենց նվազագույն իրավական պարտականությունները՝ դատապարտելու Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա»։ Ուստի, նրա խոսքով, Թեհրանը «համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված ինքնապաշտպանության իրավունքի», հարձակվել է «նույն կենտրոնների վրա, որտեղից չարամիտ գործողություններ են կատարվել» Իսլամական Հանրապետության դեմ:
Քաթարի էմիրը, ըստ իրանական վարչակազմի, «բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության գործողությունները Իսրայելի հանցագործություններին պատասխաններ մշակելու և իրագործելու հարցում» և ասել է, որ այդ քայլը «հստակ ուղերձ է պարունակում բոլորի համար»: