«Մեծ սաղավարտ»-ի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Մարգարիտա Գասպարյանը կրկին հաղթանակ է տոնել
SPORTՄելբուռնում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտ»-ի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը կրկին հաղթել է:«Արմենպրեսի» տեղեկացմամբ, երկրորդ տուրում հայ թենիսիստուհու մրցակիցը ճապոնուհի Կուրումի Նարան էր, ում Գասպարյանը հաղթել է 6:4, 6:4 հաշվով:
Հիշեցնենք, որ առաջին մրցախաղում Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհին առավելության էր հասել իտալուհի Սարա Էրանիի նկատմամբ: Գասպարյանի հաջորդ մրցակիցը Ղազախտսանը ներկայացնող Յուլիա Պուտինցեւան է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



