Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կոսովոյում և Ուզբեկստանում ԵՄ առաքելությունների ղեկավարների պաշտոններում առաջադրել է էստոնացի դիվանագետներ Այվո Օրավի և Տոյվո Կլաարի թեկնածությունը։
Այվո Օրավը ներկայումս Եվրամիությունում Էստոնիայի մշտական ներկայացուցիչն է, իսկ Տոյվո Կլաարը զբաղեցնում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը։
Դիվանագետների նշանակումներն իրենց նոր պաշտոններում ուժի մեջ կմտնեն այն բանից հետո, երբ նրանք պաշտոնական հաստատում ստանան այն երկրներից, որտեղ նշանակվել են դիվանագիտական աշխատանքի համար։
Ընդհանուր առմամբ, Բորելը երրորդ երկրներում ԵՄ դիվանագիտական ներկայացուցչություններում բարձր պաշտոններում ներկայացրել է 44 հոգու թեկնածություն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



