Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, Ռադիոսիրողների միջազգային օր, Զիմբաբվե՝ Անկախության օր, Ուկրաինա՝ Պատմության և մշակույթի հուշարձանների օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի ռազմական փառքի օր, Իրան՝ Իրանի բանակի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1737-վախճանվել է 1734 թվականից Ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամ Գ Կրետացին։

1858-ծնվել է նշանավոր գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն։

1877– Ռուս-թուրքական պատերազմներից վերջինի ժամանակ ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը գեներալ Արշակ ՏերՂուկասովի հրամանատարությամբ ազատագրել է Բայազետը:

1909-ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Նինա Տեր-Օսիպյանը։

1918-Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին, բայց վերջնական իմաստով ստիպված են եղել նահանջել Պարսկաստան։

1926 –ծնվել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը։

1950-վախճանվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց)։

2001-Երևանի «Հրազդան» հյուրանոցը վաճառվել է 1,5 մլն ԱՄՆ դոլարով մի հայաստանյան ընկերության:

2002-Կրասնոդարի երկրամասի իրավապահ մարմինները ձերբակալել են երեք երիտասարդի, որոնք Կրասնոդարում պղծել են հայկական գերեզմանատունը:

2003-բրիտանական «Ռանսաթ» ընկերությունը չի կատարել իր նեդրումային պարտավորությունը, և, պայմանագրի համաձայն, «Նաիրիտի»՝ նրան պատկանող բաժնետոմսերը, որոնք գրավադրված էին պարտատեր հանդիսացող «Հայկոոպ» բանկում, դատարանի որոշմամբ դարձել են վերջինիս սեփականությունը:

2005-Հայաստանի իրավապահ մարմինները Միացյալ Նահանգներին են հանձնել ԱՄՆ մաքսանենգ ճանապարհով զենքեր արտահանելու գործով կասկածյալ Արմեն Բարսեղյանին:

2013-կայացել է «Bad Boys of Dance»-ի և Հայաստանի ազգային բալետի համատեղ ներկայացումը։

2014-«Դեմ եմ» թիմը բողոքի սլաքն ուղղել է նախագահ Սերժ Սարգսյանի ուղղությամբ և որոշել է բողոքի ակցիա անցկացնել հենց նախագահական նստավայրի առջև:

2016- ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը հրաժարական է ներկայացրել։

2018 - Կարեն Կարապետյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիել յանն ու Արմեն Գևորգյանը՝ փոխվարչապետեր:

2019-Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու մասին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։

2022-վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը:

ԱՇԽԱՐՀ

359-ծնվել է Հռոմեական Սրբազան Կայսրության արևել յան հատվածի կայսր Գրացիանը։

1850-վախճանվել է ֆրանսիացի քանդակագործ, Լոնդոնի հանրահայտ մոմե արձանիկների թանգարանի հիմնադիր Աննա Մարիա Տյուսոն։

1898-վախճանվել է ֆրանսիացի նկարիչսիմվոլիստ Գյուստավ Մորոն։

1906- Սան Ֆրանցիսկոյում տեղի է ունեցել ԱՄՆ-ի պատմության ամենախոշոր երկրաշարժերից մեկը։

1909-Պիոս 10-րդ Հռոմի պապը Ժաննա դը Արկին դասել է սրբերի կարգը։

1917-ծնվել է թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Վիցինը։

1923-Եգիպտոսում ընդունվել է Սահմանադրությունը։

1925-ստեղծվել է Ռադիոսիրողների միջազգային կազմակերպությունը։

1942-իրականացվել է առաջին օդային գրոհը ամերիկյան ինքնաթիռների կողմից Տոկիոյի վրա։

1949- Իռլանդիան դուրս է եկել Բրիտանական միությունից և հայտարարել իր անկախությունը։

1954-գնդապետ Նասերը դարձել է Եգիպտոսի պետնախարար և ռազմական նահանգապետ։

1955-վախճանվել է գերմանացի ֆիզիկոս-տեսաբան, հարաբերականության տեսության հեղինակ Ալբերտ Էյնշտեյնը։

1988-ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը սկսել են «Աղոթարար» ռազմական օպերացիան Իրանի դեմ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest