Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


Սպանել հանուն Lexus-ի․ 5 հնչեղ հանցագործություններ, որոնք գործել են միլիոնատերերի երեխաները (լուսանկարներ)

LIFE
 
Վերջին երկու ամիսներին Ռուսաստանը ցնցվեց երկու հանցագործություններից, որոնց կենտրոնում հայտնի բիզնեսմենների երեխաներն էին։ Այն, որ «հայրիկը հարցերը կլուծի», թերեւս ազդում է երեխաների վրա, նրանց թվում է՝ ինչ էլ անեն, հարուստ հայրիկները կփրկեն իրենց։ Ահա 5 հնչեղ հանցագործություններ, որոնք իրականացրել են միլիոնատերերի երեխաները։
 
1, Նովոսիբիրսկի շինարարական մագնատի որդի 16 տարեկան, սպանել է դասընկերուհուն Նախորդ տարի 16-ամյա Մարկ Կոնկովը դաժան սպանություն կատարեց, 10-րդ դասարանցի տղան սպանել էր դասընկերուհուն իր սեփական տանը՝ իր ծննդյան տոնախմբության ժամանակ։ Կարինա Զալեսովան Մարկի նախկին ընկերուհին էր։ Տղան 4 անգամ դանակով հարվածել էր աղջկան, եւ անմիջապես նրա հեռախոսով զանգել ընկերներին ու գլուխ գովացել, որ սպանել է Կարինային։
 
Ընդ որում՝ աղջկա այֆոնը միացնելու համար նա մահացած աղջկա մատը դրել էր հեռախոսին, հետո սկսել զանգեր կատարել։ Հետո հանգիստ թեյ էր խմել, մինչեւ օլիգարխ-հայրը տուն էր վերադարձել ու հայտնաբերել, որ որդին մարդ է սպանել։ Հարուստ հայրիկն ամեն ինչ արեց՝ որդուն զոհ ներկայացնելու համար, ասաց, թե իբր նա փորձել է ինքնասպան լինել։ Արդյունքում նրան հաջողվեց որդու համար տնային կալանք ապահովել։
 
 
 
 
2, Ուլյանովսկի հայտնի բիզնեսմեն ու նախկին փոխնահանգապետի որդի 25 տարեկան, մահացու վրաերթի հեղինակ էր դարձել գնդահակարել ոստիկանին։ Էդուարդ Զիննուրովը նախ իր մեքենայով 54 տարեկան տղամարդու էր վրաերթի ենթարկել ու սպանել, երբ վերջինը կանգառում կանգնած էր։ Ականատեսները պատմել են, որ երիտասարդը մեծ արագությամբ ու առանց համարանիշների էր վարել մեքենան։ Հարուստ հայրիկը որդուն ազատեց, սակայն հետո նա կրկին աչքի ընկավ։ Նա փողոցային վեճի մեջ էր մտել մի տղայի հետ ու հետապնդել նրան։ Երբ անցնող ոստիկանը տեսել էր եւ մոտեցել, Էդուարդը մի քանի անգամ կրակել էր նրան։ Բարեբախտաբար, ոստիկանը չէր մահացել, իսկ տղան այս անգամ էլ ընդամենը 4 ամսով ազատազրկվեց։
 
 
 
3, Սարատովցի միլիոնատիրոջ դուստր 29 տարեկան, սպանել է հորն ու նրա երիտասարդ ու հղի կնոջը։ Եկատերինա Բորիսովայի հայրը խոշոր բիզնեսմեն էր, Սարատովի ոսկու խանութներն ու գրավատները նրան էին պատկանում։ 51-ամյա բիզնեսմենն ու նրա երիտասարդ կինը, ով հղիության 6-րդ ամսում էր, սեփական տանը դաժանորեն սպանվեցին վարձու մարդասպանի ձեռքով, ում վարձել էր 29-ամյա Եկատերինան։
 
Ինչպես հետո պարզվեց, նման դաժան սպանության պատճառ էր դարձել այն, որ հայրը մերժել էր աղջկան նոր Lexus-ի համար գումար տալ։ Եկատերինան դատապարտվեց 16 տարվա ազատազրկման, սակայն տեղի լրատվամիջոցները նշում են, որ նա բանտում իրեն վատ չի զգում՝ նրա բանտախցում միայն մեկ հարեւանուհի կա, ունի հեռուստացույց եւ սառնարան եւ բավական գումար, որ ճաշարան չայցելի։
 
4, OBI եւ «Старик Хоттабыч» խանութների ցանցի սեփականատիրոջ որդի 19 տարեկան, սպանել է սեփական մորը Եգոր Սոսինին ծանոթները ներկայացնում են իբրեւ «հարուստ հոր երես առած որդի»։ Նա նախորդ տարվա վերջին դաժանաբար սպանել է հարազատ մորը։Ինքը պնդում է, որ հալուցինացիաներ է ունեցել իբր «բուժիչ դեղերի» պատճառով։ Այնինչ Եգորը թմրամոլ է եղել երկար տարիներ ու սպանության պահին էլ թմրադեղերի ազդեցության տակ է եղել։ Եգորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, դատավարությունը դեռեւս ընթացքի մեջ է։
 
 
 
5, Տրանսպորտային խոշոր ընկերության տիրոջ որդի 21 տարեկան, ծեծել եւ բռնաբարել է մի քանի աղջիկների Ալեքսանդր Շարիգոն որոշել է Սուրբ ծնունդը ակտիվ նշել, հունվարի 7-ին նա իր էլիտար բնակարանում ծեծել եւ բռնաբարել է ընկերուհուն՝ Աննա Լիսովսկայային։ Ինչպես պնդում է աղջիկը, երիտասարդը թմրանյութերի ազդեցության տակ է եղել։ Երիտասարդին ձերբակալել են։ Ավելի ուշ պարզվել է, որ նա եւս մի քանի աղջիկների է բռնաբարել։ Աննան ոստիկաններին ասել է նաեւ, որ երիտասարդի մեծահարուստ հայրը իրեն սպառնացել է։
 
 
 
 
 
 
Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another