Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի քաղաքացին դանակահարել և սպանել է Մոսկվայի բնակչին՝ սխալ կայանելու վերաբերյալ նկատողություն ստանալու պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հանցագործի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նշել են ՌԴ Քննչական կոմիտեից:
Ադրբեջանցին 21 տարեկան է, նրա ինքնությունը պարզվել է, սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Քննիչների տվյալներով՝ չորեքշաբթի օրը Ադրբեջանի քաղաքացին մեքենան կայանել է Մոսկվայի Կրասնոդարսկայա փողոցի շենքերից մեկի մուտքի մայթին։ Սա առաջացրել է տեղի 24-ամյա բնակչի դժգոհությունը, և նա նկատողություն է արել վարորդին: Արդյունքում 21-ամյա երիտասարդը հարձակվել է մոսկվացու վրա, ծեծի ենթարկել նրան, ապա դանակով հարվածել որովայնին։ Ստացած վնասվածքներից տղամարդը հիվանդանոցում մահացել է, հանցագործը դիմել է փախուստի:
Առավել մանրամասն` այստեղ.