Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի տարածքում գարնանային վարարումներից ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը մեկ օրում ավելացել է 1700-ով և հասել գրեթե 18 000-ի։ Հիմնական աճը կրկին գրանցվել է Օրենբուրգի և Կուրգանի մարզերում։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել են օպերատիվ ծառայություններում։
«Ապրիլի 18-ի առավոտվա դրությամբ 210 բնակավայրերում և 175 այգեգործական շրջաններում գարնանային վարարումների հետևանքով 17 808 բնակելի շենք է հեղեղվել, օրական աճը կազմել է ավելի քան 1700՝ հիմնականում Օրենբուրգի և Կուրգանի մարզերում», - ասել է գործակալության զրուցակիցը։
Բացի այդ, ջրի տակ են անցել 32 593 տնամերձ հողատարածքներ, ինչը 1554-ով ավելի է նախորդ օրվա ցուցանիշից, ինչպես նաև 95 ցածրանիստ կամուրջ և 77 ավտոճանապարհային հատված:
Նախօրյակին ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ գարնանային հեղեղումների ալիքն անցել է Օրսկը և Օրենբուրգը, վարարաջրերի մակարդակը վտանգավոր է, բայց նվազում է։ Դրա հետ մեկտեղ նա նշել էր, որ կանխատեսումների համաձայն` մոտ ապագայում Կուրգանում հեղեղաջրերի առավելագույն մակարդակը կհասնի 10 մետրի, ինչը պատմական առավելագույնն է։