ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հինգշաբթի երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկություն է անցկացրել Ալժիրի կողմից պատրաստված բանաձևի նախագծի շուրջ, որը ենթադրում է Պաղեստինին լիիրավ անդամակցություն ՄԱԿ-ին։
Քվեարկության ժամանակ ԱՄՆ-ն վետո է դրել նախագծի վրա։ Կողմ է քվեարկել 12 երկիր։ Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ են մնացել, հայտնում է news.un.org կայքը։
«Մենք վաղուց ենք կոչ անում Պաղեստինի իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ բարեփոխումներ՝ օգնելու համար հաստատել պետականության պատրաստակամության նշաններ, և նշում ենք, որ ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպությունը ներկայումս վերահսկում է Գազայի հատվածը, որը պետության անբաժանելի մասն է այս բանաձևում», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը
Նա բացատրել է, որ հենց այս պատճառներով է, որ Միացյալ Նահանգները վետո է կիրառել Պաղեստինի անդամակցության նախագծի վերաբերյալ: