«Քանի ժամ է` հարսը սպասում է»․ տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար (տեսանյութ)
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։
Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես են նրանք ոտքով անցնում այդ հատվածը։
Նշանդրեքի գնացողներն ասացին, որ Նոյեմբերյանից են գալիս, արդեն քանի ժամ է` հարսը սպասում է իրենց։
Հարցին, թե միանում են տավուշցիների պահանջին, նրանցից մեկը հակիրճ պատասխան տվեց. «Իհարկե»։
Հիշեցնենք, որ տավուշցիները Երևանի ու Բաքվի երեկվա պայմանավորվածություններից հետո, ի նշան բողոքի, փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
Առավել մանրամասն` այստեղ.
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



