ՃՏՊ Մարալիկ քաղաքի սկզբնամասում․ կան տուժածներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 20-ին, ժամը 17:39-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարալիկ քաղաքի սկզբնամասում բախվել են «Audi» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1999 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս․ Մ․ ծնված 1958 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա․ Բ․-ին մոտեցնել են շտապօգնության ավտոմեքենային։
Վարորդները և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Մ․-ն (ծնված 2001 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել։
Առավել մանրամասն` այստեղ.