Վերջին շաբաթներին ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակման ամենակարևոր խողովակը Շվեյցարիան էր. Իրանի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անցած մի քանի շաբաթների ընթացքում Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման և այդ երկրին Թեհրանի կողմից պատասխան հարված ձեռնարկելու ֆոնին ԱՄՆ-ն տարբեր դիվանագիտական ուղիներով մի շարք ուղերձներ է հղել Իրանին: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին:
«ԱՄՆ-ի հաղորդագրություններին անհրաժեշտ արձագանքը տրվել է նույն խողովակներով։ Հաղորդագրությունների փոխանակման ամենակարևոր խողովակը Շվեյցարիան էր», - ասել է խոսնակը՝ ընդգծելով, որ ԱՄՆ կառավարությունը չի անտեսել դիվանագիտական ուղիները:
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել էր, որ Իսրայելի դեմ «Ճշմարիտ խոստում» գործողությունից առաջ և հետո ամերիկյան կողմին հաղորդագրություններ են ուղարկվել:
«Այն բանից հետո, երբ Իրանն իրականացրել է «Ճշմարիտ խոստում» գործողությունը՝ ի պատասխան Իսրայելի գործողությունների, եղե՞լ է արդյոք որևէ հատուկ հաղորդագրություն ԱՄՆ-ից և քանի՞ հարղորդագրության փոխանակում է եղել Իրանի և ԱՄՆ-ի միջև այն ժամանակ, երբ Իրանը ցանկանում էր պատասխանել Իսրայելին», - հարցրել էր ԻՌՆԱ-ի թղթակիցը:
Իրանի ԱԳ նախարարը պատասխանել էր այս հարցին՝ ասելով. «Մենք ամերիկացիներին պարզ և բացահայտ հայտնել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի՝ Իսրայելին պատասխանելու որոշումը վերջնական է: Հաղորդագրություններ են փոխանակվել գործողությունից առաջ, ինչպես նաև «Ճշմարիտ խոստումը» գործողության ավարտից հետո: Այս երկուշաբթի մոտավորապես ժամը 2:30-ին մենք դիվանագիտական ուղիներով ևս մեկ ուղերձ հղեցինք Միացյալ Նահանգներին և այդ հաղորդագրություններում փորձեցինք Ամերիկային հստակ և բացահայտ ասել, որ մենք չենք ձգտում մեծացնել լարվածությունը տարածաշրջանում: Այն, ինչ կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում, Իսրայելի ռեժիմի գործողություններն են»: