Արմեն Աշոտյանն առողջություն մաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանին ու մանրամասներ ներկայացրեց իր առողջական վիճակից (տեսանյութ)
VIDEOarmlur.am-ը գրում է.Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաև իր առողջական վիճակի մասին: Նախարարի խոսքով` բժիշկներն իրեն դեռևս չեն թույլատրում աշխատանքի գալ, սակայն ինքն օրվա երկրորդ կեսին, այնուամենայնիվ, աշխատանքի գալիս է: Արմեն Աշոտյանը նաև առողջություն մաղթեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով ներկայումս բուժում է ստանում արտասահմանում: «Քաղաքական մրցակիցների ֆիզիկական խնդիրները, դրանցով ուրախանալը կարող են վկայել միայն քաղաքական թուլության մասին։ Ավելի պատվաբեր, ավելի ուրախալի է հաղթել լիարժեք առողջական վիճակում գտնվող մարդուն, թեև ես դիմադրել եմ և շարունակում եմ դիմադրել բոլոր մարտահրավերներին»,-ընդգծեց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



