33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 20-ին, ժամը 19.10-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 64-ամյա տղամարդը հայտնել էր, որ եկել է տուն և տեսել կնոջը սպանված:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը Դուրյան թաղամասում գտնվող նշված բնակարանում հայտնաբերել է 63-ամյա տանտիրուհու դիակը՝ պարանոցի և գլխի կտրած-ծակած վնասվածքներով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17-ի սահմաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով նա մահացել է:
Պարզվել է նաև, որ մորը սպանելուց հետո 33-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել՝ նետվելով Կիևյան կամրջից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Առավել մանրամասն` այստեղ.