3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 19-22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 223 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 31, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 17-ական, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, խուլիգանության՝ 10, ինքնավնասման՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, սառը զենքի հայտնաբերման՝ 6, գույքը հափշտակելու կամ վնասելու ու զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, խոշտանգման ու ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու՝ 4-ական, շորթման՝ 3, սպանության, վստահված գույքը հափշտակելու, անձնական կյանքի մասին գաղտնիք կազմող տեղեկություններ հրապարակելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և ինքնիրավչության՝ 2-ական, կողոպուտի, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, բնակարանային գողության, դրամանենգության, ահաբեկչության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու, զինվորական ծառայությունից խուսափելու, կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելու, ընտանեկան բռնության, ապօրինի կերպով հրազեն ձևափոխելու, տեսակցության իրականացումը խոչընդոտելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու ու կեղծ եզրակացություն տալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, վրաերթի՝ 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 2 մարդ զոհվել է, 41-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Առավել մանրամասն` այստեղ.