Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի մինչև երեք շրջանների նահանգապետերը կարող են փոխվել մինչև մայիսի վերջ, գրում է Ведомости-ն։
Ըստ հրատարակության զրուցակիցների՝ խոսքը Օրենբուրգի մարզի նահանգապետ Դենիս Պասլերի, Նիժնի Նովգորոդի մարզի ղեկավար Գլեբ Նիկիտինի և Կալինինգրադի մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովի մասին է։
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին, հայտնել են պարբերականի աղբյուրները՝ նշելով, որ Պասլերն ավելի վաղ հրաժարական էր խնդրել, քանի որ «բիզնեսում իրեն ավելի լավ է զգում»։
Նիկիտինը, մինչև Նիժնի Նովգորոդի մարզի ղեկավարի պաշտոնին անցնելը, եղել է արդյունաբերության և առևտրի փոխնախարար։
Պարբերականի ևս երկու զրուցակից հայտարարել են Իրկուտսկի նահանգապետ Իգոր Կոբզևի՝ դաշնային իշխանությունում աշխատանքի անցնելու հավանականության մասին։
Պարբերականը գրում է, որ Կալինինգրադի մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովի հեռանալու մասին ոչինչ հայտնի չէ։