«Միկան» ունի նոր գլխավոր մարզիչ
SPORTԵրեւանի «Միկա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել Սերգեյ Յուրանի հետ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, «Sport-Express»-ին «Միկայի» նոր գլխավոր մարզիչը տեղեկացրել է, որ պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 1-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միկան» Տուլայի «Արսենալի» դեմ ընկերական խաղում հանդես էր եկել հենց Յուրանի գլխավորությամբ եւ հաջողության հասել՝ 2-1 հաշվով:
Սերգեյ Յուրանն աշխատել է «Շիննիկում», Աստանայի «Լոկոմոտիվում», «Խիմկիում», «Սիբիրում», «Բալտիկայում»:
Հիշեցնենք նեւ, որ մրցաշրջանի առաջին հատվածը հայկական ակումբն անցկացրել է Արմեն Ադամյանի գլխավորությամբ։ Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրից հետո «Միկան» ունի 14 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



