Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության արդյունքում՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը հստակ հասկանում էին, որ չնայած ժամկետը չի ավարտվել, խաղաղապահները կարող են ավելի շուտ հեռանալ։ Այդ որոշումը միայն ամրացրեց Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները»,- ասել է Ալիևը, հավելել՝ Պուտինի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանն ընդգծվել է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը։
«Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելիս Հայաստանը ցանկանում էր, որ ռուս խաղաղապահներն այնտեղ մնան մշտական հիմունքներով, բայց մենք համաձայն չէինք։ Դա մեզ համար սկզբունքային հարց էր։ Մեր մոտեցումը հետևյալն էր․ եթե մեր տարբերակով չլիներ, ոչ մի հայտարարություն չէր լինի, և պատերազմը կշարունակվեր»,- ասել է Ալիևը։