Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Սենատը հաստատել է Վաշինգտոնի դաշնակիցներին՝ Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին, արտաքին օգնության հատկացման մասին օրինագիծը: Սենատի 79 անդամ աջակցել է օրինագծին, իսկ 18-ը դեմ է արտահայտվել նախաձեռնությանը։ Այսպիսով, ամերիկյան Կոնգրեսի երկու պալատներն էլ հավանություն են տվել օրինագծին։ Այժմ այն ստորագրելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նշվել է, որ Բայդենն արդեն ապրիլի 24-ին կստորագրի օրինագիծը, որպեսզի Վաշինգտոնը կարողանա այս շաբաթ վերսկսել զենքի մատակարարումները Կիև։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
«Ես կստորագրեմ այս օրինագիծը, որպեսզի մենք կարողանանք այս շաբաթ սկսել զենք և տեխնիկա ուղարկել Ուկրաինա»,- ասել է Բայդենը։
Երեք երկրին օգնության փաթեթի ծավալը կազմել է 95 մլրդ դոլար. 61 մլրդ դոլար՝ Ուկրաինային, 26 մլրդ դոլար՝ Իսրայելին, իսկ մնացած գումարը հակամարտությունների գոտիներում, այդ թվում՝ Գազայի հատվածում, մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
Փաթեթը նախատեսում է պատժամիջոցների սահմանում Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ և իրանական նավթի արտահանումը սահմանափակող միջոցներ։