Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

ԴՆԹ-ի միջազգային օր, Մալարիայի դեմ պայքարի միջազգային օր, Իտալիա՝ Ֆաշիզմից ու գերմանական օկուպացիայից ազատագրման օր, Պորտուգալիա՝ Հեղափոխության և ազատագրման օր, Եգիպտոս՝ Սինայան թերակղզու ազատագրման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

775 –Արձնիի ճակատամարտում զոհվել են Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին, իշխան Սահակ Բագրատունին, զորավար Մուշեղ Զ Մամիկոնյանը, տանուտեր իշխան Սամուել Բ Մամիկոնյանը, իշխան Դաշույն Վահանը (Գնունի)։

1888-վախճանվել է հայ դասական գրող Րաֆֆին։

1897 – ծնվել է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը։

1907-ծնվել է նշանավոր գուսան Աշոտը։

1918–հայ-թուրքական պատերազմի ընթացքում Թուրքիան գրավել է Կարսը:

1918-ծնվել է խորհրդային և ռուսական էստրադայի արտիստ, իլ յուզիոնիստ Հարություն Հակոբյանը։

2003-«Արմենիա» հյուրանոցում ստորագրված բազմակողմ պայմանագրով ստեղծվել է Հայաստանի առաջին լիզինգային ընկերությունը՝ շուրջ 1 միլիոն դոլար հիմնադիր կապիտալ ունեցող «ԱԳԲԱ լիզինգ» ընկերությունը։

2007- մեկնարկել է «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը։

2008-Արգենտինայի Սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ հարուցելով Թուրքիայի զայրույթը։

2014 -ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական է ներկայացրել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

2015-Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացառիկ էսսե է գրել «Թայմի» համար, որում պատմել է իր հայկական ժառանգության մասին և ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ իր մտորումները։

2016 - «Սա սիրո հաղթանակ է ատելության նկատմամբ», - հենց այդ խոսքերով է «Ավրորայի» առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն իր մրցանակը ստացել հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի ձեռքից:

2018- առավոտից Վանաձորում բազմամարդ ցույցեր և երթեր են եղել, գյումրեցիները ողջ օրվա ընթացքում երթեր են անցկացրել, որը եզրափակվել է Թատերական հրապարակում անցկացված հանրահավաքով։ Սևան-Երևան միջպետական մայրուղին վաղ առավոտից փակվել է ցուցարարների կողմից։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ՝ ազդարարելով, որ դադարեցնում է իր մասնակցությունը քաղաքական կոալիցիային։

2019- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ Հայաստանին կոչ է արել բացել արխիվները:

2020-կալանավորվել է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը:

2021- Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից, բայց շարունակել է կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ սահմանված ամբողջ ծավալով:

ԱՇԽԱՐՀ

1214-ծնվել է յոթերորդ և ութերորդ խաչակրաց արշավանքների ղեկավար, ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս Իններորդը։

1228-ծնվել է Գերմանիայի, Սիցիլիայի և Երուսաղեմի թագավոր Կոնրադ Չորրորդը։

1607-Ջիբրալթարի ճակատամարտում հոլանդական նավատորմը ոչնչացրել է իսպանացիներին։

1719-Լոնդոնում լույս է տեսել Դանիել Դեֆոյի վեպը Ռոբինզոն Կրուզոյի մասին։

1737-վախճանվել է ռուս քաղաքական գործիչ, կոմս Դմիտրի Գոլիցինը։

1783-Ֆրանսիական Աննոնե քաղաքում օդ է բարձրացվել մարդու քաշին հավասար բեռով օդապարիկ։

1792- Ռուժե դե Լիլը ստեղծել է երգ Ռեյական բանակի համար. ներկայում այդ երգը հայտնի է որպես ֆրանսիայի հիմն՝ Մարսելյեզ։

1792-Ֆրանսիայում առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք։

1826-Անգլիայում արտոնագրվել է առաջին ներքին այրման շարժիչով ավտոմեքենան։

1839-անգլիական զորքերը մտել են աֆղանական Կանդագար քաղաք։

1859-ֆրանսիացի ինժեներ և դիվանագետ Ֆերդինանդ Լեսսեպսի ղեկավարությամբ սկսվել է Սուեզյան ջրանցքի կառուցումը Պորտ Սաիդում։

1878-ծնվել է իտալացի ռադիոտեխնիկ և գործարար, Նոբել յան մրցանակակիր Գուլյելմո Մակրոնին։

1901-Նյու Յորքում առաջին անգամ ներդրվել են ավտոմեքենաների համարանիշներ։

1928-վախճանվել է ռուս զորավար, Սպիտակների շարժման ղեկավարներից մեկը՝ Պյոտր Վրանգելը։

1931-Ֆերդինանդ Պորշեն հիմնադրել է Porsche ընկերությունը։

1940-ծնվել է թատրոնի և կինոյի ամերիկյան դերասան, «Օսկարի» մրցանակակիր Ալ Պաչինոն։

1945-սկսվել է Սան Ստեֆանոյի միջազգային գագաթաժողովը, որտեղ ընդունվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էլբայում հանդիպել են ամերիկյան և խորհրդային զինվորները։

1946-ծնվել է ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին։

1952-ծնվել է հոկեյի լեգենդար դարպասապահ Վլադիսլավ Տրետյակը։

1974- Պորտուգալիայում տեղի է ունեցել «Մեխակների հեղափոխությունը» և ֆաշիստական ռեժիմի խորտակումը։

2005-Բուլղարիան և Ռումինիան ստորագրել են Եվրամիություն մտնելու պայմանագիրը։

2015- Նեպալում 7,8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել. զոհվել է 8 151 մարդ, վնասվածքներ ստացել՝ 17 868-ը։

2022 - Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնել է «Թվիթերը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest