Նորվեգիան սկսել է փախստականներին ավտոբուսներով հետ ուղարկել Ռուսաստան
INTERNATIONAL NEWSՆորվեգիան սկսել է փախստականներին ավտոբուսներով հետ ուղարկել Ռուսաստան: Այդ մասին տեղեկացնում է Գազետա.ru-ն` վկայակոչելով The Guardian-ին:
Պարբերականի տեղեկության համաձայն, փախստականներով առաջին ավտոբուսը հունվարի 20-ի գիշերը ճամփա է ընկել Կիրկենեսից եւ արդեն հատել է Ռուսաստանի հետ սահմանը:
Ներգաղթի հարցերով նախարար Սիլվի Լիստաուգը հայտնել է, որ փախստականներին տանում են Նիկել եւ Մուրմանսկ քաղաքներ:
Եթե Նորվեգիան ուզում է ապաստանի տրամադրման արդար քաղաքականություն ունենալ, նշել է Լիստաուգը, պիտի հետ ուղարկի նրանց, որոնք պաշտպանության իրավունք չունեն:
Նա հավելել է, որ ապաստան խնդրող բոլոր փախստականները ռուսական վիզայի առկայության դեպքում հետ կուղարկվեն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



