ՌԴ օդուժը Դեյր էզ Զորում ոչնչացրել է ԻՊ-ի հրամանատարական կետը և զորանոցը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ռազմատիեզերական ուժերը Դեյր էզ Զոր նահանգում ոչնչացրել են «Իսլամական պետության» գրոհայիններին պատկանող հրամանատարական կետը, ինչպես նաև հարվածներ են հասցրել դաշտային հրետանու և վառելիքաքսուկային նյութերով պահեստի վրա. փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի հայտարարությունը:
«Դեյր էզ Զոր նահանգում գտնվող Մրեյա բնակավայրի մերձակայքում հարված է հասցվել ԻՊ ահաբեկչական խմբավորման դաշտային ճամբարին: Ուղղակի հարվածների արդյունքում ոչնչացվել է գրոհայինների հրամանատարական կետը և զորանոցը»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս զինվորականներն ավելի քան 40 տոննա մարդասիրական օգնություն են նետել Սիրիայում զինյալների կողմից վերահսկվող շրջաններում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



