Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Մասիս քաղաքի համար 4 դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Վրացյանի շուրջ կրքերն օր-օրի ավելի են թեժանում։ MediaHub-ի՝ երեկ հրապարակված, «Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ» վերտառությամբ հոդվածից հետո (տեսանյութով) բազմաթիվ ծնողներ են դիմել MediaHub-ին ու ներկայացրել իրենց բողոքը՝ կապված ուսուցչի ոչ ադեկվատ պահվածքի հետ։ 

Դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանը մեզ հետ զրույցում այսօր ասաց, որ աշակերտների ու ծնողների բողոքը լսելուց հետո ինքը ստիպված նստում է Վրացյանի դասերին, որ երեխա չտուժի։ 

«Հոգեկան խնդիր ունի, թե ոչ, դա բժշկի գործն է։ Բայց որ ընկեր Վրացյանն ինքն է խնդիրներ ստեղծում դպրոցի համար, միանշանակ է։ Արցախցի մի երեխայի վիրավորել ու ասել է, թե՝ «դուք պիտի մեռնեիք, ինչի՞ եք եկել», ես խոսել եմ ծնողների հետ, հանդարտեցրել իրավիճակը։ Ոչ մի ուսուցչի նկատմամբ անվստահություն չկա, բացի Արև Վրացյանից, իսկ իր համար ճիշտը մի՛շտ ինքն է»,- ասաց դպրոցի տնօրենը։

Տիկին Բարսեղյանը նաև նշեց, որ քայլեր են ձեռնարկում ուսուցչուհուն կարգի հրավիրելու համար, որովհետև նա երկխոսելու ունակ չէ։

«Մի նկատողություն արդեն տվել եմ, 6-րդ և 9-րդ դասարանը վերցրել եմ ձեռքից, մայիսին նաև 8-ի «Բ» դասարանն եմ վերցնելու, բայց, միևնույնն է, ինքը շարունակում է իրեն նույն կերպ պահել։ Խնդիրը միայն արցախցի երեխաները չեն։ Տարբեր ծնողներից ենք բողոքներ ստանում, հարվածում է երեխաներին։ Ամեն օր, ամեն ժամ բղավում է՝ «հանե՛ք ինձ աշխատանքից», ես նրան ասում եմ՝ «ընկե՛ր Վրացյան, եթե չես ուզում աշխատես, ազատման դիմում գրի՛ր», ասում է՝ «չեմ գրում, հանե՛ք ինձ»»,- պատմեց մեզ տնօրենը:

Նա ասաց նաև, որ Արև Վրացյանն ինքն է բողոք ներկայացրել ոստիկանություն, թե՝ «աշակերտները ձեռք են տալիս իմ մարմնի տարբեր մասերին»։ 

«Չգիտեմ՝ ինչ ավարտ կունենա այս ամենը, ես չեմ ուզում շտապել ու կանխատեսումներ անել, բայց նա չարիք է դարձել երեխաների համար»,- նշեց Նարինե Բարսեղյանը։ 

Մասիսի թիվ 4 դպրոցում Արցախից տեղահանված մոտ 180 երեխա է սովորում, տնօրենն ասաց, որ նաև ուսուցիչներ կան։ «Դպրոցում արցախցիները թիրախավորված չեն, մեզ մոտ «արցախցի-մասիսցի» զրույցներ չկան։ Բայց ուսուցչի կողմից արցախցի աշակերտին հարվածելն ու ակնհայտ վիրավորանքը շատ է զայրացրել բոլորիս։ Մեզ համար պատիվ չէ, որ մի ուսուցչուհու պատճառով բոլորի ուշադրությունը սևեռված է մեր դպրոցի վրա»,- հավելեց մեր զրուցակիցը։

MediaHub-ը կապ հաստատեց նաև Արև Վրացյանի հետ։ Վերջինս ասաց, որ ոչինչ չի ուզում մեկնաբանել՝ նշելով, որ իր անձի շուրջ կատարվողը զրպարտություն է։ Անգամ երեկ հրապարակված տեսանյութը, որտեղ նա պարզ ասում է, որ «կոկաին եմ խմել», որի ազդեցության տակ հարվածել է երեխաներին, ասաց, թե «զրպարտություն է, ոչինչ իմ անունից մի՛ հրապարակեք»։ 

Նշենք, որ Արև Վրացյանը դպրոցում թաքուն ձայնագրություններ է արել իր հեռախոսով ու գնացել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշար, բողոքել և՛ աշակերտներից, և՛ իր գործընկերներից։ 

Հունան Թադևոսյան


Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced