Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստամբուլի քրեական դատարանը 2022 թվականին Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակ Ահլամ ալ Բաշիրին դատապարտել է յոթ ցմահ կամ 1794 տարվա ազատազրկման:
Այս մասին դատավճռի հրապարակումից հետո հայտնել է TRT հեռուստաընկերությունը՝ ազատազրկման չափը որոշելիս հաշվի է առնվել կնոջ կատարած հանցագործությունների համակցությունը։
Հայտնի է, որ Ահլամ ալ Բաշիրը ռումբը տեղադրել էր պողոտայում։ Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել:
2022-ի նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնական թաղամասերից մեկի հետիոտնային Իսթիքլալ պողոտայում պայթյուն էր որոտացել։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ դա ահաբեկչություն է։ Պայթյունի հետևանքով զոհվել էր վեց մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80-ը։