Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ՆԳՆ ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին քարաթափման հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Մասնավորապես՝
Ապրիլի 26-ին, ժամը 09:30-ից 11։45-ը ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը Ճամբարակ-Այգուտ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին իրականացրել է մոտ 200 մետր երկարության և 15 մետր բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 5 խմ զանգված) աշխատանք։
ժամը 11:10-ից 13:50-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 29-32-րդ կմ-ին իրականացրել է մոտ 300 մ երկարության և 30 մ բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 4 խմ զանգված) աշխատանք: