Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը ենթակա չէ պատժամիջոցների, իսկ երկրի դեմ պատժամիջոցների սահմանումը երբեք ոչնչի չի հանգեցրել և չի հանգեցնի, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ ելույթ ունենալով Իրանի արտահանման հնարավորությունների IRANEXPO 2024 6-րդ ցուցահանդեսում, գրում է Mehr-ը։
«Այս ցուցահանդեսը ցույց է տալիս, որ Իրանը ենթակա չէ պատժամիջոցների», - ասել է Ռաիսին, հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «իր արդյունավետ և վճռական աշխատուժով, իր նախաձեռնություններով ու ստեղծագործ աշխատանքով և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կարող է նորամուծություններ առաջարկել ամբողջ աշխարհին»:
«Այս ցուցահանդեսը ցույց է տալիս, թե ինչի է հասել այս երկրում մեր սիրելի երիտասարդությունը՝ պատժամիջոցները հնարավորությունների վերածելով, և այս մեծ առևտրային և տնտեսական իրադարձությունը ցույց է տալիս, որ մենք դա արել ենք և կարող ենք կրկին անել»,- հավելել է նա։