Ցուրտը կարող է օգտակար լինել մարդու օրգանիզմի համար
LIFELife.panorama.am-ը գրում է.
Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են ցրտի օգտակար հատկությունների մասին: Նրանք պնդում են, որ ցուրտ օդը մոտ 30% ավելի շատ թթվածին է պարունակում, քան տաքը: Այդ իսկ պատճառով ձմռանը զբոսնելը կարող է լավ անդրադառնալ ձեր դեմքի գույնի վրա, ազատել գլխացավից, նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նպաստել սիրտ-անոթային համակարգի գործունեությանը:
Բացի այդ, ցրտի պայմաններում մահանում են հիվանդածին մի շարք վիրուսներ և բակտերիաներ: «Ցրտաբուժությունն» օգտակար է նաև դեպրեսիայի դեմ պայքարելու համար: Ցուրտ օդի պայմաններում զբոսնելիս հնարավոր է անգամ ազատվել խրոնիկ հոգնածությունից:
Այնուամենայնիվ, գիտնականները խորհուրդ չեն տալիս երկար մնալ ցրտի պայմաններում: Ձմեռային զբոսանքների համար նրանք կարևորում են հարմարավետությունը, ինչը ձեզ կհաղորդի դրական էմոցիաներ, էներգիա և լավ տրամադրություն:



