«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Եվրատեսիլ 2024»-ի՝ Հայաստանի պատվիրակությունն արդեն Մալմյոյում է։ Այսօր սպասվում է Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթի առաջին բեմական փորձը, ասվում է Առաջին ալիքի Armenia in Eurovision ֆեյսբուքյան էջում։
«Լադանիվան» Հայաստանը ներկայացնում է «Ժակո» հայալեզու երգով։ Հայաստանի եվրատեսիլյան բեմադրության ռեժիսորը Արթուր Մանուկյանն է լինելու, որը նաեւ «Ժակո» տեսահոլովակի ռեժիսորն էր: Ժակլինին ու Լուիին բեմում կմիանան նաեւ «Լադանիվա»-ի մյուս անդամները, իսկ տրամադրությունը, ինչպես եւ տեսահոլովակում՝ սկսած հագուստից վերջացրած աքսեուարներով, կլինի մաքսմիմալ հայկական․ այս մասին, օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել էր «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։
«Խոստանում ենք, որ կտեսնեք մաքսիմալ վառ եւ դրական էներգիայով լի համար, որտեղ կլինի կենդանի համերգի շունչ»,-հավելել է նա։
«Լադանիվան» հանդես է գալու «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 8-րդ համարի ներքո։ Մրցույթն այս տարի անցկացվելու է մայիսի 7-ին, 9-ին եւ 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։
Առավել մանրամասն` այստեղ.