Life.panorama.am-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 20-ին դերասան, երգիչ եւ հաղորդավար Արսեն Գրիգորյանը նշում է իր 34 ամյակը: Life.panorama.am-ին դերասանը պատմել է, որ տոնական օրը սկսկել է դեռ կեսգիշերից ու շարունակվել է մինչեւ լույս.
«Այնպես է ստացվել, որ ես եւ հորեղբայրս միեւնույն օրն ենք ծնվել, եւ երեկ մենք մեր ծննդյան օրը դիմավորեցինք միասին՝ մեր ընտանիքների հետ: Մինչ լույս ուրախացանք, խմեցինք, տոնական տորթի մոմերը փչեցինք ու նաեւ խորհեցինք եւ փիլիսոփայեցինք,- ծիծաղելով նշեց Արսենն ու ավելացրեց,- տոնական օրը շարունակվում է, հստակ ծրագրեր դեռ չունեմ, սպասում եմ ընկերներիս անակնկալներին»:

Արսեն Գրիգորյանը արդեն հասցրել է անակնկալներ ստանալ, բայց դեռ շարունակում է նվերների սպասել. «Շատ նվերներ եմ ստացել եւ հուսով եմ, որ դեռ էլի կստանամ, քանի որ օրն առջեւում է: Ի դեպ, ծննդյնաս օրը միայն այս օրով չի սահմանափակվի, քանի որ նվերների շարքում երեք ուղեւորություն ունեմ դեպի Լոնդոն, Նյու Յորք եւ Փարիզ, այնպես որ ծննդյանս օրը դեռ երկար է շարունակվելու»,- ծիծաղելով նշեց Արսենը, բայց ոչ միայն չցանկացավ բացահայտել, թե ովքեր են իրեն նման շռայլ նվերներ մատուցել, այլեւ ծիծաղելով նշեց, որ բացի նշվածներից, իր բոլոր նվերները շռայլ են:
Հետաքրքրվելով, թե ի՞նչ է ուզում 34 տարեկանում իրականացնել, Արսեն Գրիգորյանը նկատեց. «Ուզում այս տարի շատ ֆիլմերում նկարահանվել ինչպես հայկական, այնպես էլ ռուսական, ամերիկյան եւ եվրոպական արտադրության: Այս տարի առաջնային նպատակներումս է նաեւ անգլերեն լեզվի իմացությանս կատարելագործումը: Շատ կցանկանամ՝ այս տարի իրադարձային եւ անսպասելի փոփոխություններ տեղի ունենան ինձ հետ: Այն, ինչ ես պատկերացնում եւ երազում եմ, ուզում եմ, որ դրանց միլիոնապատիկը լինի»:

Ի դեպ, Արսենը նշեց, որ ոչ միայն ծննդյան օրն է մտածում անցած ճանապարհի եւ անելիքների մասին, բայց այսօր, վերարժեւորելով ապրած տարիները, մի հստակ բան փաստում է իր համար. «Ես գոհանում եմ կյանքիս համար, լցված եմ գոհության զգացմունքով եւ շատ ուրախ եմ, որ ապրում եմ, ինչպես նաեւ բաց եմ հետագա լուսավոր ու մեծ իրադարձությունների համար»,- նշեց նա:
Կյանքում փոփոխությունների մասին Արսենը այնքան էլ չի մտածում. «Իմ կյանքում շատ հաճախ են փոփոխութուններ տեղի ունենում, դրա համար շատ չեմ մտածում այդ ուղղությամբ: Կան բաներ, որոնք կցանկանամ փոփոխել, կան բաներ, որ կցանկանամ անփոփոխ մնան, բայց դրանք ավելի շատ ներաշխարհում կատարվող աշխատանքներ են, որոնք անընդհատ տեղի են ունենում: Դրանք փոքրիկ դրվագներ են, որոնց մասին միայն ես գիտեմ»,- պատմեց հոբելյարը:

Տոնական տորթի մոմերը Արսենը արդեն հասցրել է կեսգիշերին փչել՝ երեք երազանքով, նրա խոսքերով այսօր, եթե կրկին առիթ լինի երազանքներ մտապահել, դրանք անփոփոխ կմնան. «Երեկ գիշեր տոնական տորթի մոմերը փչելիս երեք երազանք պահեցի, այսօր էլ կրկին տորթ կլինի եւ կրկին երազանքներ մտապահելիս դրանք անփոփոխ կմանան, բայց գուցե որոշակի լրացումներ ունենան, իսկ երազանքներս կապված են Նիկա մրցանակաբաշխության, Կաննի մրցանակաբաշխության եւ Օսկարի հետ, որոնց մրցանակների մասին անթաքույց երազում եմ»,- նկատեց նա:
Անձնական կյանքում փոփոխություններ իրականացնելու մասին Արսենը նշեց. «Չեմ կարող ասել, որ հատուկ կերպով մտածում եմ անձնական կյանքում փոփոխություններ իրականացնելու մասին, բայց բաց եմ իրադարձությունների առաջ»,- հավելեց նա:
Life.panorama.am-ը միանում է շնորհավորանքներին եւ տաղանդաշատ Արսենին մաղթում նորանոր ձեռքբերումներ:



