Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար)
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպի գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտերից մեկում տղամարդու դի կա: Գրել է «Շամշյանը»։
Ոստիկաններն ու պարեկները մոտ 1 ժամ 5-7 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել դաշտերում և ի վերջո գտել են դեպքի վայրը:
Հայտնաբերել են մահացածին, ում կողքին եղել է հրազեն, մարմնի կողքին՝ զամբյուղի մեջ, հայտնաբերել են սպանված շանը:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանում բնակվող 55-ամյա Ալեն Ծ.-ն է:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին էին, որ մահացածի ազգականներն են և ասում էին.
«Մինչ այդ նա հեռախոսով հաղորդագրություն էր ուղարկել հարազատներին ու հայտնել, որ գտնվում է ինչ-որ դաշտավայրում, որից հետո իր անվամբ հաշվառված հրազենով կրակել է շան վրա, ապա ինքնասպան եղել»:
Առավել մանրամասն` այստեղ.