Երիտասարդ եւ գեղեցիկ լինելու համար․ 5 մթերք, որոնք պետք ուտել ամեն օր (լուսանկարներ)
LIFEԳիտնականներն ամեն անգամ տարբեր հետազոտություններ են անցկացնում ու ամեն անգամ մի նոր բան ասում։ Բայց այս մթերքների մասին կարծիքը միանշանակ է, այն պետք է օգտագործել ամեն օր՝ երիտասարդ, առողջ եւ գեղեցիկ լինելու համար։
1, Խնձոր՝ ուրախություն զգալու համար
Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական գոնե մեկ խնձոր ուտել, ընդ որում՝ ամբողջովին։ Խնձորի 5 կորիզի մեջ օրվա յոդի պաշարն է, կեղեւում՝ պեկտիններ, բուն խնձորում՝ բազմաթիվ օգտակար նյութեր։

2, Հինգ ընկուզեղեն՝ արքայադստեր համար
Այո հենց հինգ տարբեր ընկուզեղեն, ինչը կապահովի մեր օրգանիզմի սպիտակուցն ու օգտակար միկրոէլեմենտները։ Մի օր հինգ ընկույզ, մյուս օրը՝ հինգ պնդուկ եւ այլն։ Սակայն ավել պետք չէ, դրանք գիրացնող են։

3, Մեկ բիբարը երկու նարինջից լավ է
Մեկ կարմիր բիբարը պարունակում է վիտամին С-ի օրվա չափաբաժինը, այն բարելավում է արյան շրջանառությունը, ամրացնում անոթներն ու իմունիտետը։

4, Հասարակ կաթնաթթվայիններ
Յոգուրտ, կեֆիր, մածուն, բոլոր կաթնաթթվային մթերքներն անչափ կարեւոր են օրգանիզմի համար, В վիտամինի, կալցիումի, ֆոսֆորի աղբյուր են։ Օրական մեկ բաժակ այս մթերքը կբարելավի մարսողությունը։

5, Մի կտոր սեւ հաց
Եթե չեք սիրում առավոտյան շիլաներ ուտել, գոնե մեկ կտոր սեւ հաց կերեք։ Այն օգնում է անոթները ճկուն պահել, ինչպես նաեւ կարեւոր է մազերի եւ եղունգների նորմալ աճի համար։ Եւ այս ամենին զուգահեռ մի մոռացեք օրը երկու լիտր սովորական ջրի մասին։




