Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որ բացատրի` ինչ է ինքն անում Տավուշում

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Զրույցներ պետության մասին» անվանումը կրող կարճ տեսանյութերի շարքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է պետության, անվտանգության ու խաղաղությանը վերաբերող մի շարք հարցերի։

«Հնչում են հարցեր, թե իրավունքներն ու պարտականությունները ինչ կապ կարող են ունենալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետ։ Իրականում սրանք եռամիասնության մասեր են։ Ժողովրդապետության պայմաններում, երբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտ է, որ ժողովուրդը ինքն է որոշում իր իրավունքների ու պարտականությունների  շրջանակը, սա է ինքնիշխանությունը, որ ոչ թե ուրիշներն են որոշում, թե ժողովուրդը ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի, այլ ժողովուրդն է որոշում։ Շատ կարևոր է, որ լինի պատկերացում, թե այդ իրավունքներն ու պարտականությունները ինչ տարածքում են գործում։

Սա, ըստ էության, կոչվում է իրավազորություն՝ տարածքային ամբողջականության հետ համադրությամբ, որը պրակտիկ ու կիրառելի է դարձնում իրավուքնները ու պարականությունները։ Ինքնիշխանությունը, իրավունքը և պարտականությունը նույնիսկ պետականությունը, առանց տարածքի կոնկրետության, լղոզվում են, դառնում են սակավ կիրառելի կամ ոչ կիրառելի, կամ նույնիսկ անկենսունակ  և սակավ կենսունակ։ 

Եվ ուրեմն իմ արձանագրումն է, որ իրավունքների, պարտականությունների  կիրեռալիությունը  ուղիղ կապ ունի տարածքի կոնկրետության ու տարածքային ամբողջականության հետ ու դրանով պետականությունը, ինքնիշխանությունը ու մեզնից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները դառնում են էականորեն կիրառելի, կենսունակ և մրցունակ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը ասվածը ներկայացրեց ջրով լի բաժակի օրինակով։

«Երբ այդ իրավունքներն ու պարտականությունները տեղավորված են կոնկրետ ձևի ու կոնկրետության մեջ, այդ իրավունքները ու պարտականություններրը կիրառելի, իրագործելի ու կենսունակ են, մենք կարող ենք այն օգտագործել մեր կենսական կարիքները ապահովելու համար։

Եկեք պատերացնենք մի ուրիշ օրինակ, որտեղ իրավունքները ու պարտականությունները պարփակված չեն կոնկրետ տարածքով, ինչ տեղի կունենա այդ իրավունքների ու պարտականությունների հետ, դրանք լղոզվում են, դառնում են անկեսունակ, ոչ նյութական,  ակնհայտորեն պրոբլեմներ են ստեղծում ու անհարամարավետության զգացում՝ մեզ համար, դառնում են կենսական կարիքների համար ոչ կիրառելի  ու ինչպես տեսնում եք՝ աննյութականանում են։

Այն, ինչ մենք այսօր անում ենք նաև Տավուշի մարզում, նաև սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ու խաղաղության օրակարգում հենց այս նպատակը ունի, որպեսզի տարածքային ամբողջականության, իրավազորության  շրջանակներում ստեղծենք ու ամրացնենք ինքնիշխանություն և որի շրջանակներում  էականորեն կուժեղանա  քաղաքացիների իրավունքների  և պարականությունների շրջանակը։

Այս քառամիասնությունը՝ ինքիշխանություն, իրավազորություն  իրավունքներ, պարտականություններ  ու տարածքային ամբողջականություն, կերաշխավորեն մեր պետության գոյությունը ու զարացումը, սա է մեր նպատակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia