Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի ՙԿենտրոն՚ մասնաճյուղը
SOCIETYՔաղաքում ժպիտները շատանում են: Վերաբացվեց Ամիօ բանկի ՙԿենտրոն՚ մասնաճյուղը:
ՙՍա թվով 10-րդ մասնաճյուղն է, որ մենք այսօր բացում ենք, և ինչպես խոստացել էինք, սա պարզապես
վիզուալ փոփոխություն չէ, ամեն ինչ այստեղ կառուցված է մեր հաճախորդների փորձառության շուրջ:
Հաճախորդներն այս մասնաճյուղում կծախսեն ավելի քիչ ժամանակ, արագ և նվազագույն փաստաթղթային
պահանջներով կկատարեն իրենց գործարքները՚,-նշեց ՙԱմիօ Բանկ՚ ՓԲԸ վարչության նախագահ Գևորգ
Թառումյանը:
Մասնաճյուղի բացման օրը բոլոր հաճախորդները ձեռք բերեցին Amio Visa Gold 10,000 դրամ
արժողությամբ քարտերն անվճար, իսկ մինչև մայիսի 6-ը ներառյալ՝ քարտերը կարող են ձեռք բերել կես
գնով:
10-րդ հոբելյանական ՙԿենտրոն՚ մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում, որն ունի
հատուկ Vip հաճախորդների սպասարկման կենտրոն, ինչպես նաև ինքնասպասարկման գոտի, որն ունի
24/7 հասանելիություն, որտեղ ինքնուրույն հնարավոր է կատարել բանկային գործարքների գրեթե մեծ
մասը: