Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով
SPORTPressmedia.am-ը գրում է․
Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների 2024 թ. առաջնությունում Հայաստանի հավաքականը հիանալի արդյունքներ է գրանցել։
Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները, ամփոփելով մրցումները, վերադառնում են ծանրակշիռ հաղթանակներով։
Վահանգն Դավթյանը Օղակներ մրցաձևում նվաճելով աշխարհի գավաթը՝ վաստակել է օլիմպիական ուղեգիր, բացարձակ գավաթակիր է։ Հենացատկ մրցաձևում էլ բացարձակ գավաթակիր է Արթուր Դավթյանը, ով նաև Եվրոպայի փոխչեմպիոն է։ Նժույգ-թափեր մրցաձևում երկու մեդալակիր ունենք՝ Համլետ Մանուկյան (եվրոպայի չեմպիոն - երիտասարադներ) և Մամիկոն Խաչատրյան՝ բրոնզե մեդալակիր (երիտասարդներ)։
Հիշեցնենք, որ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան մշտապես գտնվում է «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության և անձամբ տնօրեն Նարեկ Նալբանդյանի ուշադրության կենտրոնում, և հենց նա է հովանավորում շատ մրցաշարերի հայ մարմնամարզիկների մասնակցությունը։