Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի 142 երկրում: Սկզբնական շրջանում կրել է Աշխատավորների միջազգային համերաշխության օր անվանումը: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայւոմ, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:
1886թ. ամերիկացի և կանդացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել է 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տոժել են:
1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոսնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի դեպքերի, որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Սակայն առաջին անգամ այն նշվել է միայն 1890թ.: Աշխարհի ավելի քան 80 երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Աշխատանքի օրը չի նշվում:
Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է: