ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը, հայտնում է Bloomberg-ը։
Փաստաթուղթն ուղարկվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ստորագրման։ Սահմանափակումն ուժի մեջ կմնա մինչև 2040 թվականը։
Օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրումից 90 օր հետո։ Փաստաթղթի համաձայն, սահմանափակումներին զուգահեռ թույլատրելի են նաև շեղումներ. մինչև 2028 թվականի հունվար ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կկարողանա ներմուծման թույլտվություններ տալ, եթե մատակարարման այլ աղբյուրներ չլինեն:
2024 թվականի հունվարին ԱՄՆ միջուկային էներգիայի վարչությունը հայտարարել էր, որ մտադիր է իր դաշնակիցների հետ համատեղ ցածր հարստացված ուրան արտադրել՝ ռուսական մատակարարումներից կախված չլինելու համար։ Գերատեսչության ղեկավար Քեթրին Հաֆի խոսքով, նախատեսվում է համատեղ արտադրություն հիմնել Ճապոնիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ։ Ներկայում ԱՄՆ ատոմային էներգիայի արդյունաբերության մեջ ռուսական մատակարարումների մասնաբաժինը կազմում է մոտ 20%: