«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հնդկական հարսանեկան դիմահարդարումը» դարձել է նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում։ Հեղինակները կիսում են իրենց տարբերակները հարսանյաց այս դիմահարդարման վերաբերյալ, որը համադրում են ավանդական հագուստով, գլխազարդով ու ապշեցուցիչ ոսկյա զարդերով:
Տեսանյութերում ցուցադրված զգեստները, սովորաբար, վառ, համարձակ գույներով են, ինչպիսիք են ոսկեգույնը, նարնջագույնը, կարմիրը եւ դեղինը, քանի որ Հնդկաստանում խուսափում են սպիտակից՝ ի տարբերություն արեւմտյան մշակույթի:
Այս թրենդին է անդրադարձել նաեւ ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավեստյանը։ Նա կիսվել է հնդկական հարսանեկան դիմահարդարման իր տարբերակով՝ նշելով, որ տեսահոլովակը նկարահանվել է երրորդ փորձից։
Տեսանյութում կարող եք տեսնել արտաքին տեսքի ստեղծման գործընթացը՝ հոնքերի ձեւավորումից եւ դեմքի միջոցներ կիրառելուց մինչեւ գեղեցիկ ոսկեգույն ստվերաներկի տարածումը: Գոհարն իր շքեղ տեսքն ամբողջացրել է հնդկական ավանդական զգեստով եւ զարդերով:
«Հուսով եմ, որ Ռադհիկան եւ Անանտը, ինչպես նաեւ Ամբանի ընտանիքի մյուս անդամները կտեսնեն այս տեսանյութը եւ կհրավիրեն ինձ ամռանը կայանալիք հարսանիքին: Պատկերացնո՞ւմ եք, եթե դա, իսկապես, ստացվի»,-կատակել է Գոհարը՝ նկատի ունենալով Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդուն՝ Մուկեշ Ամբանիին, որի հարսանիքը տեղի կունենա հունիսին: