Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի
ANALYSISՎերջին մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ դոլարի տատանումն իսկապես լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Դոլարը կրկին արժեզրկվել է, մեկից մեկուկես ամսվա ընթացքում նվազել 5-6%-ով։
Կենտրոնական բանկի նախագահին մամուլի ասուլիսում հարցրել են արժույթի այս տատանումների վերաբերյալ և եթե նախկինում Մարտին Գալստյանը դոլարի տատանումը բացատրում էր ռելոկանտների ժամանելու, Հայաստան մեծ քանակությամբ Ռուսաստանից գումար մտնելու հանգամանքի հետ, ապա հիմա, երբ ռելոկանտների թիվը պակասել է, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները հեռանում են, իսկ Ռուսաստանից տրանսվերտների շեշտակի նվազում է արձանագրվում, այս պատճառաբանությունները չեն կարող աշխատել։
Չեն աճել նաև առևտրի ծավալները և, ըստ էության, արժույթի փոխարժեքի տատանման վրա այլ գործոններ են ազդում։ Ըստ մասնագետ տնտեսագետների, ակնհայտ է, որ ոչ մի նախորդող գործոն չի աշխատում, քանի որ դրանք կայուն են մնացել։ Մեծ հավանականությամբ Հայաստան ահռելի անվերահսկելի գումարներ են մտնում, ընդ որում, կանխիկ դոլարի տեսքով և ոչ թե բանկային համակարգի միջոցով, այլ ուրիշ խողովակներով։
Տնտեսագետները մտավախություն ունեն, որ դրանք թուրք-ադրբեջանական գումարներ են, որոնք Հայաստան են ներդրվել ինչպես երկրի հիմքերը խարխլելու, այնպես էլ իրենց խամաճիկ իշխանությանը պահելու համար, և այդ անվերահսկելի հսկա գումարներն էլ ազդում են դոլարի փոխարժեքի վրա, երբ առաջարկը մի քանի անգամ ավելին է, քան պահանջարկը։
Մարիցա Եփրեմյան
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



