Yerevan, 06.October.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սահմանազատման համատեքստում հարցադրում է դրվում, եկեղեցին, ընդդիմությունն ասում են՝ մեր տարածքն այնտեղ է, որտեղ կանգնած է մեր զինվորը. կանգնա՞ծ է այսօր այդ 4 գյուղում մեր զինվորը, ուրեմն դա մեր տարածքն է: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս դիտարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.

«Այսինքն՝ Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մեր տարածքը չէ՞»:

Հարցուպատասխանից մի հատված` ստորև:

Պետրոս Ղազարյան – Ես ավարտեմ, պարոն վարչապետ: Տեսեք՝ հիմա ինչպե՞ս է այդ կոնտեքստը բացվում, որ այդ զիջողությունը բերելու է ոչ թե խաղաղության և սահմանների ամրագրման և միջազգային իրավունքի գերակայության, այլ բերելու է նրան, որ մեր այդ տարածաշրջանի երկրների ախորժակն ավելի բացվելու է, և միևնույն է, նրանք անելու են այն ինչ անում են՝ անկախ մեր վարքագծից: Տալիս ենք՝ ավելի են ուզելու: Նրանք թշնամի պետություններ են և ուզում են մեզ վերացնել: Եվ ֆորպոստի այդ տրամաբանությունը լեգիտիմ է, որովհետև եթե քեզ մեկ է ուզում են վերացնել, հիմա տվեցիք՝ ավելի են ուզելու: Այս պարագայում ֆորպոստի տրամաբանությունից դուրս գալը դավաճանության պես մի բան է, որովհետև ավելի լավ է լինել մի քիչ ֆորպոս, բայց լինել, քան չլինել ֆորպոստ և չլինել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես Ձեր կարճ հարցերին երկար էի պատասխանում: Երկար հարցերին երևի ավելի երկար կպատասխանեմ:

Պետրոս Ղազարյան – Դա է այսօր ծավալված քաղաքական բանավեճը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ ուզում եմ ասել, որ սա էլ պետք է խոստովանենք՝ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում, որովհետև մեր զինվորի վրա ինչքան բեռ կա՝ հերթով դնում ենք: Դիվանագիտության բեռը դնում ենք զինվորի վրա, տնտեսության բեռը դնում ենք զինվորի վրա, անվտանգության բեռը դնում ենք զինվորի վրա, զինվորի բեռը դնում ենք զինվորի վրա ու ասում ենք՝ դե, զինվոր ջան, տես ինչ ես անում: Իրականում զինվորը և բանակն անվտանգության ապահովման վերջին գործոնն են: Մեր մտածողության բանաձևի մեջ այստեղ էլ խնդիր կա, որ մենք հենց անվտանգություն ենք ասում՝ հասկանում ենք զինվորին: Նորից եմ ասում՝ սա քննադատություն չէ ուրիշի հասցեին, սա քննադատություն է մեր հասցեին, լավ, ընկալենք՝ իմ հասցեին:

Ռեգիոնալ հարաբերությունները ևս անվտանգության կոմպոնենտ են: Այսինքն՝ ես նորից վերադառնամ իմ նախորդ հարցին՝ մենք ուզում ենք անընդհատ անվտանգության ռիսկերը մեծացնել և այդ զինվորին տանենք, տեսնենք որտե՞ղ ծանոթ ունենք՝ ազատենք ծառայությունից, ով ոնց կարող է չգնա բանակ, և այդ զինվորը, որին գտել ենք, որին ինչ-որ ձևով տարել ենք սահմանին կանգնեցրել, ինչքան բեռներ կան, բանակ չգնացածների բեռներն էլ դնենք այդ զինվորի վրա: Զինվորի նկատմամբ մեր պարտքը նաև այն է, որ մենք մեր հարաբերությունները կառուցենք այնպես, որ զինվորի վրա անհամաչափ բեռներ չդնենք: Սա ֆորպոստի տրամաբանություն է, երբ մենք զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դնում, գիտենք, որ անհամաչափ բեռներ ենք դնում, երբ քննարկում ենք, ասում ենք լսեք՝ այս զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել, ո՞նց է լինելու, ասում են՝ խնդիր չկա, տե՛ս, պայմանագրեր ունենք, բաներ ունենք:

Եվ սա կարևոր հանգամանք է, որովհետև ընդհանրապես՝ զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած: Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք նույնիսկ չեն հասցնում նորմալ պատրաստվել որպես զինվոր: Սա անտրամաբանական բան է: Զինվորը պետք է լինի մշտական տեղակայման վայրում, պետք է լինի մոբիլ և երբ անվտանգության խնդիր կա՝ գնա այդ խնդիրը լուծի, վերադառնա զորամաս: Այսինքն՝ մենք ի սկզբանե մեր բանակի նկատմամբ, ճիշտ է՝ ես էլ եմ շատ քննադատել և այլն, բայց ես նաև դրա համար մեղավորություն եմ զգում: Կարողացա՞ միտքը պարզաբանել: Այսինքն՝ մենք ոչ թե պետք է գնանք այստեղ պատերազմ հրահրենք, այնտեղ պատերազմ հրահրենք...

Պետրոս Ղազարյան – Որտեղ մեր զինվորը կանգնած է, դա մեր հողն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ դեպքում ինչո՞ւ ենք 31 գյուղերի մասին ասում, այնտեղ որ կանգնած չէ, մեր հողը չէ՞: Արծվաշենը մեր հողը չէ՞, այսինքն՝ իրենք հրաժարվել են: Դիմումներ են գրում, որ կառավարությանը քրեական պատասխանատվության ենթարկեն՝ Հայաստանի ինքնիշխան տարածք զիջելու համար, այն դեպքում, որ իրենք հիմա Արծվաշենը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքը զիջում են և այն մյուս 31 գյուղերի տարածքները զիջում են, իրենց քրեական պատասխանատվության ո՞վ է ենթարկելու:

Պետրոս Ղազարյան – Իրենք ասում են՝ 1993-ի հրադադարը կա, ով որտեղ կանգնել է, դա նրանն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկ ինչի՞ 1993-ի հրադադարը: Տեսեք, ես հենց դա եմ ասում, այս մեր մտածողությունը, եկեք մենք մեզ կողքից լսենք, նայենք...

Պետրոս Ղազարյան – Որովհետև 1993-ին ԱՊՀ-ի երկրները միացել են և ճանաչել են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինչի՞ն են միացել և ճանաչել:

Պետրոս Ղազարյան – Ադրբեջանը վավերացրել է այդ փաստաթուղթը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ի՞նչն է վավերացրել Ադրբեջանը, ի՞նչն է ճանաչել:

Պետրոս Ղազարյան - Այն համաձայնագիրը, որը կնքվել է 1993-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Լավ, չեմ հասկանում` ինչի մասին եք ասում: Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրվել է 1991 թվականին, որտեղ ասել են, որ գոյություն ունեցող սահմանները, Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահման: Ո՞վ է ասել...

Պետրոս Ղազարյան – 1993-ին հրադադար են կնքել: Ընդդիմությունն ասում է՝ այստեղ, որտեղ մենք կանգնել ենք դրանք մեր սահմաններն են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ հրադադարը 1993-ին չի եղել, 1994-ին է եղել:

Պետրոս Ղազարյան – Դե մշակվել է: Նրանք ասում են՝ հրադադարի այս փաստաթղթի վրա պետք է ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Ո՞ր հրադադարի:

Պետրոս Ղազարյան – Հրադադարի համաձայնագրի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հրադադարի համաձայնագիրն ինչի՞ մասին է: Հրադադարի համաձայնագիրը սահմանները ճանաչելո՞ւ մասին է:

Պետրոս Ղազարյան – Տեսեք՝ Ադրբեջանն Ալմա-Աթային միացել է 1993 թվականին, հետևաբար՝ ընդդիմությունն ասում է...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ադրբեջանը, եթե հիշողությունս չի դավաճանում, երկու անգամ է Ալմա-Աթայի հռչակագրին միացել՝ իրենց ներքաղաքական իրադարձությունների բերումով, բայց դա ի՞նչ կապ ունի: Հիմա, եթե մենք ասենք 60-ականներին ընդունված որևէ կոնվենցիայի միանում ենք 2000 չգիտեմ որ թվին, ո՞նց ենք միանում: Կասեն 65 թվին Խորհրդային Միություն է եղել: Դե ուրեմն, եթե դուք 2002 թվականին ընդունում եք 65 թվականին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիան, որն ընդունվել է նաև Խորհրդային միության կողմից, դուք այն ժամանակ Խորհրդային Միություն եք եղել: Ուրեմն դուք անկախ պետություն չեք, որովհետև երբ միանում եք 65 թվի կոնվենցիային, ուրեմն դուք այն ժամանակ պետություն չեք եղել, ուրեմն հիմա էլ պետություն չեք:

Այդ տրամաբանությա՞մբ ենք առաջնորդվում: Որ մեկը գա մեզ կողքից այդպիսի բան ասի, ի՞նչ կասենք: Կասենք, խնդրում ենք մի բաժակ սառը ջուր խմեք, նորից եկեք և կրկնեք Ձեր միտքը ու լսեք Ձեր ասածը: Եվ մեր իրականության մեջ շատ հաճախ նման մտքեր հնչում են և մեզանում երբեմն դառնում է սովորական բան: Դա է մեր մեծագույն պրոբլեմը:

«Ուզում են մեզ վերացնել» թեման: Եթե ուզում են մեզ վերացնել, ուրեմն մենք պետք է կարողանանք կառավարել մեզ վերացնելու այդ ցանկությունը, պե՞տք է հարաբերվենք այդ ցանկության հետ, թե՞ չէ, պե՞տք է հասկանանք՝ այդ ցանկությունը մենք կարո՞ղ ենք փոխել, թե չենք կարող փոխել, թե մենք էլի զինվորին պետք է ասենք՝ մեզ ուզում են վերացնել, դու գնա տես ինչ ես անում, իսկ մենք գնանք Բադեն-Բադենում հանգստանանք կամ սովորենք, մեր երեխաները թող գնան այնտեղ ապրեն, դու տես՝ այստեղ ինչ ես անում այդ վերացնելու ցանկության հետ: Մենք այս վերացնելու ցանկությունը պիտի՞ կարողանանք կառավարել, թե՞ ոչ: Հիմա Դուք հարց կտաք՝ ո՞նց կարող ենք մենք մեզ վերացնելու ցանկությունը կառավարել: Մի շատ կարևոր գործոնով՝ լեգիտիմությամբ: Մենք 20 և ավելի տարիներ Հայաստանի ներսում կռիվ տվեցինք լեգիտիմության կարևորության մասին: Հիմա, փառք Աստծո, այդ հարցը լուծել ենք: Բայց մենք նաև մեր արտաքին հարաբերություններում լեգիտիմությունը պետք է վերցնենք որպես բազա: Ո՞րն է լեգիտիմությունը: Լեգիտիմությունը սա է, սա է:

Պետրոս Ղազարյան – Շատ լավ, բայց տեսեք, շատ պարզ հարց....

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մի հարց էլ կար....

Պետրոս Ղազարյան – Այդ նույն հարցի նյուանսով է: Այդ լեգիտիմությունը չունի երաշխավոր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Լեգիտիմությունն ինքը երաշխավոր է:

Պետրոս Ղազարյան - Ֆորպոստն ունի երաշխավոր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ, եթե ֆորպոստն ունի երաշխավոր, ինչո՞ւ եք ասում մեր տարածքներն օկուպացված են և այլն:

Պետրոս Ղազարյան - Վատ երաշխավոր է, բայց երաշխավոր է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կներեք, ես Ձեզ երաշխավորում եմ, որ լեգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր է, քան վատ երաշխավորը: Ես Ձեզ երաշխավորում եմ, որ հարևանների հետ հարաբերություններ կարգավորելու լեգիտիմության բանաձևը շատ ավելի լավ և շատ ավելի ուժեղ երաշխավոր է, քան վատ երաշխավորը, քան նույնիսկ վատից մի քիչ լավ երաշխավորը, քան նույնիսկ լավից մի քիչ վատ երաշխավորը, քան նույնիսկ լավ երաշխավորը: Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը:

Պետրոս Ղազարյան – Ինչի՞ հաշվին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քո սուբյեկտության հաշվին, որովհետև քո լավ լեգիտիմությունը, եթե քո լեգիտիմությունը դու ուզում ես փոխել ուրիշի լավ երաշխավորությամբ՝ դու զիջում ես քո ինքնիշխանությունը, դու զիջում ես քո պետականությունը, դու զիջում ես քո անկախությունը: Այս պատմությունը սրա մասին է...

Պետրոս Ղազարյան - Բայց այդ դեպքում քո մեջքին կանգնած է ուժ, այս դեպքում՝ միջազգային իրավունք, որն օր-օրի ավելի խոցելի է դառնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, նայած որ կողմից նայեք: Կողմ կա, որ ավելի խոցելի է դառնում, կողմ կա, որ պակաս խոցելի է դառնում: Եվ այստեղ էլ ընտրության հարց կա՝ մենք ի՞նչ ենք ընտրում՝ մենք ընտրում ենք խոցելի միջազգային իրավունքը, թե՞ անխոցելի միջազգային իրավունքը: Մեզ, որ քննադատում են՝ ասում են՝ դուք ոնց որ ուրիշ բան էիք ասում: Այո, մենք ուրիշ բան էինք ասում, որովհետև մենք մեր տրամաբանության մեջ էինք, մեր ընկալումների և մեր սոցիալ-հոգեբանության մեջ էինք՝ որպես Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի հետ օրգանիկ կապով կապված մարդ, կառավարություն, իշխանություն: Բայց էլի եմ ասում՝ այս փոփոխվող աշխարհում քաղաքական առաջնորդության առաջնահերթ նպատակն ու նշանակությունը պետք է լինի ադապտացնել այն երկիրն ու հանրությունը, որին առաջնորդում ես, փոփոխվող աշխարհին:

Եվ այստեղ, կրկնում եմ՝ ընտրության հարց է, մենք պետք է ընտրություն կատարենք: Ընդ որում, մենք ընտրություն չունենք էլ, որովհետև մեր նախկին ընտրությունը ցույց է տվել մեր խոցելիությունը: Երբ մենք ասում ենք՝ չէ, մենք ընտրում ենք խոցելի միջազգային կարգը, այդ խոցելի միջազգային կարգը եկել է մեզ է խոցել: Երբ մենք ասում ենք, որ պետք է ընտրենք անխոցելի միջազգային կարգը, և այդ անխոցելի միջազգային կարգը մեզ պետք է դարձնի անխոցելի՝ ոչ միանգամից, ոչ մի գործողությամբ, ոչ մեկ օրում: Բայց սա ռազմավարություն է, որ մենք ընտրել ենք: Եվ ես հավատում եմ, որ ռազմավարություն է, որն ընտրել է մեր ժողովուրդը: Եվ ես՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ, ընտրել եմ այդ ռազմավարությունը:

Եվ այնտեղ մի նյուանս կար՝ լինել ֆորպոստ կամ չլինել: Հասկանու՞մ եք, որ ընտրությունը սրա մեջ է, այս ձևակերպումն արդեն ձևակերպման հեղինակների մտածողության ամպլիտուդի մասին է: Եվ սա հենց ֆորպոստի տրամաբանության մեջ է, որ՝ տես հա, դու կամ ֆորպոստ պիտի լինես կամ չլինես, տես հա՝ դու կամ պետք է չլինես կամ պետք է լինես ֆորպոստ: Այս դեպքում՝ ի՞նչ ընտրություն անենք, պարզ չի՞ ինչ ընտրություն անենք: Մեր ամբողջ խնդիրն այն է, որ մենք ուզում ենք այս բանաձևից դուրս գանք, երբ ընտրությունն այն չէ՝ լինել ֆորպոստ, թե չլինել:

 

AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accounts