Քեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացել
LIFEՈւելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի դուստրը՝ Շառլոտան ծննդյան օրվա առթիվ թանկարժեք նվեր է ստացել։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Հինգշաբթի օրը՝ մայիսի 2-ին, արքայադուստր Շառլոտան դարձավ 9 տարեկան։ Ոսկերչական իրերի Natural Sapphire Company ընկերությունը արքայադստերը նվիրել է 18 կարատանոց սպիտակ ոսկուց չխկչխկան, որը զարդարված է ադամանդներով, շափյուղաներով և սուտակներով։ Դրա արժեքը $45 հազար է։
«Մենք շնորհակալություն հայտնեցինք Քեյթին և Ուիլյամին՝ մեր ընկերությանն աշխարհին ներկայացնելու համար՝ նրանց նվիրելով հատուկ պատրաստված մանկական չխկչխկան», - ասված է բրենդի հայտարարության մեջ:
Քեյթ Միդլթոնն ամուսնացած է արքայազն Ուիլյամի հետ 2011 թվականի ապրիլից։ Զույգը երեք երեխա ունի՝ Ջորջը, Շառլոտան և Լուին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



