ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ Bloomberg
INTERNATIONAL NEWSՌուսաստանը կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը։
Այս մասին Կոնգրեսում հայտարարել է Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը, փոխանցում է Bloomberg-ը։
Նա կարծում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը սերտորեն համագործակցում են ռազմական հարցերում, ներառյալ Թայվան հնարավոր ներխուժման:
«Առաջին անգամ ենք տեսնում, թե ինչպես են Չինաստանը և Ռուսաստանը համագործակցում Թայվանի հետ կապված և ընդունում են, որ սա այն վայրն է, որտեղ Չինաստանը միանշանակ ցանկանում է, որ Ռուսաստանը համագործակցի իրենց հետ, և մենք որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչու նրանք դա չեն անի», - ասել է Հեյնսը:
Նա նշել է, որ հետախուզության գնահատականները ցույց են տալիս Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցության աճ բոլոր ոլորտներում:
«Իհարկե, կա նման հավանականություն ... Հարցն այն է՝ որքան է դա հավանական, կարծում եմ՝ կախված է սցենարից», - հավելել է Հեյնսը: