Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Տեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տեղատարափ անձրևի հետևանքով մայիսի 3-4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ժամը 23։45-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում 2111 ահազանգ է ստացվել 267 դեպքի վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևան քաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջաններում գտնվող շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում տեղի են ունեցել ջրալցումներ, փլուզումներ, միաժամանակ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ջրի մեջ արգելափակված և խափանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Արձագանքման գործընթացում են ներգրավվել ՆԳՆ ՓԾ Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ջոկատներից 20 և ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 5 մարտական հաշվարկ․ աշխատանքներին մասնակցել են 121 փրկարարական ծառայող։

Նշված ժամանակահատվածում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 74 դեպք-պատահար, որից 3 դեպք՝ փլուզման (Նոր Արեշի 50-րդ փողոցի մոտ՝ Ողջաբերդ գետի բետոնե հենապատ (50×2 մետր), Նորք-Մարաշ Գ․ Հովսեփյան 20 շենք՝ ցանկապատ (մոտ 20 քմ), Դավիթ Բեկի փողոցի 57 և հարակից տան բաժանարար պարիսպ (մոտ 60 քմ), 4 դեպք՝ ջրի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցների (Քրիստափորի, Վարդանանց, Գյուրջյան փողոցներում, Բագրատունյաց պողոտայում՝ կամրջի տակ,) և 67 դեպք՝ բնակելի շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում, ավտոտնակներում ջրալցման վերաբերյալ։ Նոր Արեշի 50-րդ փողոցին հարակից տարածքում Ողջաբերդ գետի հենապատի փլուզման ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հեղեղվել են գետին հարակից տները և փողոցները։

Փրկարարները ձեռքով և քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ իրականացրել են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման, մոտոպոմպով՝ ջրալցված տներից ջրահեռացման աշխատանքներ, ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները։ Փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։ Մեկ այլ ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 57 տան բակը ջրալցվել է, իսկ պարիսպը փլուզվել․ անհրաժեշտ է օգնություն։

Տեղում փրկարարները պարզվել են, որ անձրևաջրերից փլուզվել է թիվ 57 և հարակից տան բաժանարար բետոնե պարիսպը (60 քմ) և լցվել տնամերձ հողատարածք․ գործողությունների անհրաժեշտություն չի առաջացել։ Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Գ․ Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեում հորդառաձ անձրևի հետևանքով փլուզվել է ցանկապատ (մոտ 20 քմ)՝ վնասելով գազատար խողովակը․ առաջացել է գազի արտահոսք։ Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը։

Գրանցված մյուս ահազանգերով տեղում փրկարարներն իրականացրել են ջրահեռացման և ավտոմեքենաների դուրսբերման աշխատանքներ։ Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում կիրառվել են մոտոպոմպեր, փրկարարական այլ տեխնիկա։

Նախնական տվյալներով ջրալցումների արդյունքում զոհեր և տուժածներ չկան։ Աշխատանքները շարունակվում են:

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards