Օբամայի քաղաքականության արդյունքը քաոսն է Մերձավոր Արեւելքում. Մաքքեյն
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի քաղաքականության արդյունքը դարձել է քաոսը Մերձավոր Արեւելքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս դիրքորոշումը հունվարի 20-ին ներկայացրել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի զինված ուժերի գործերի կոմիտեի նախագահ Ջոն Մաքքեյնը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում վաշինգտոնյան վարչակազմի «արկածախնդրությունը» հանգեցրեց իշխանության վակուումի, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը թույլ տվեց հսկողության տակ առնել տարածքների մի մասը:
«Այս ընդգրկուն արկածախնդրության արդյունքը պետք է պարզ լինի մեզ բոլորիս համար՝ Մերձավոր Արեւելքում ոչ թե նոր կարգ է հաստատվել, այլ միայն՝ քաոս»,- նշել է նա՝ ելույթ ունենալով Կոնգրեսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



