Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը
CULTUREԼորեն Սանչեսը մայիսի 6-ին դառնալու է «պարահանդեսի թագուհի»: 54-ամյա լրագրողն ու բարերարը պատրաստվում է Met Gala-ում իր դեբյուտին, որը տեղի կունենա մայիսի առաջին երկուշաբթի օրը, եւ, կարծես, նրան այդ հարցում կօգնի նույն ինքը՝ Աննա Վինտուրը։
Նորաձեւության լրագրող Էմի Օդելի խոսքով՝ Vogue-ի գլխավոր խմբագիրը կորոշի, թե ինչ պետք է հագնի Սանչեսն՝ իր փեսացուի՝ Ջեֆ Բեզոսի հետ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի աստիճաններով բարձրանալիս։
«Աննա Վինտուրն անձամբ օգնում է Սանչեսին իր զգեստների ընտրության հարցում»,-Օդելին ասել է ինսայդերներից մեկը՝ հավելելով, որ «նա ընտրում է Օսկար դե լա Ռենտայի եւ երկու այլ դիզայներների հատուկ զգեստների միջեւ»:
Օդելը նշել է, որ Met Gala-ին մասնակցելը կօգնի Սանչեսին բարձրացնել աստղային կարգավիճակը։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



